«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հայոց պետականությունը մարդկային կերպարանք ունենար, վաղու՜ց թքել էր Հայ ազգի դեմքին՝ իրեն այս պիղծ փողահպատակների տնօրինմանը հանձնելու՝ Արցախի բզկտման և Հայաստանի նվաստացման համար

Հայոց պետականությունը մարդկային կերպարանք ունենար, վաղու՜ց թքել էր Հայ ազգի դեմքին՝ իրեն այս պիղծ փողահպատակների տնօրինմանը հանձնելու՝ Արցախի բզկտման և Հայաստանի նվաստացման համար
30.04.2023 | 20:04

27 տարի շարունակ Հայաստանը միջազգային փոխհարաբերություններում իր կայուն վարկն ու կշիռն ունեցող սուբյեկտ էր, որի հետ հաշվի էին նստում բոլորը, ընհուպ, այդ հարաբերությունների օրակարգ թելադրող մի քանի գերտերություններ... և այդ ամենը, բացառապես, ազատագրված Արցախ ունենալու շնորհիվ:

Թյուրքական խնամքով մշակված ծրագրերի հեզանազ սպասարկու, հայրենավաճառ անբարո բճակույտը ընդամենը երկու տարում կարողացավ Հայաստանը սուբյեկտից վերածել այդ փոխհարաբերությունների «որբի գլուխ» օբյեկտի, որի վրա արդեն երեք տարի է տարատեսակ քաղտեխնոլոգիաների փորձարկում են անցկացնում բոլոր մանր ու մեծ պետություններն ու ազդեցիկ այլ կազմակերպությունները:

Հայոց Պետականությունը մարդկային կերպարանք ունենար, վաղու՜ց թքել էր Հայ ազգի դեմքին՝ իրեն այս պիղծ փողահպատակների տնօրինմանը հանձնելու՝ Արցախի բզկտման և Հայաստանի նվաստացման համար:

Եվ միայն զարմանալ կարելի է, թե ին՛չ հրաշքով է դեռևս գոյատևում միջազգային փոխհարաբերությունների երբեմնի սուբյեկտը՝ դե յուրե դեռևս պահպանելով պետության կարգավիճակը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ